211652_close_icon
views-count2554 դիտում article-date 21:22 25-03-2019

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մեր երկրի զարգացման օրակարգին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու համար: Իր խոսքում կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ տնտեսական ներկայիս իրավիճակին, խոսել տնտեսական հեղափոխության ուղղությամբ իրականացվող քայլերի և տնտեսական զարգացման մոդելի մասին՝ ընդգծելով, որ տնտեսական բարենպաստ իրավիճակը կնպաստի Զինված ուժերում առկա հարցերի արագ լուծմանը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների համար նպաստավոր պայմանների ստեղծման և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները, որոնք շարունակական են լինելու և միտված են լինելու ԶՈՒ ծառայողների համար շոշափելի արդյունքների ապահովմանը: Պատասխանելով ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հարցերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին, տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և զարգացումներին, հանգամանալից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, մանրամասներ ներկայացրել հարևան Վրաստանի վարչապետի հետ վերջին հանդիպման վերաբերյալ և այլն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր