6853 դիտում
09:37 23-03-2018
Գետափնյա գյուղի 64-ամյա բնակչուհու տունը 1988թ.-ի երկրաշարժի հետևանքով կիսաքանդ վիճակում է. նա անտարբերության է մատնված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, 64-ամյա Լուսինե Խառատյանի բնակարանը 1988թ.-ի երկրաշարժի հետևանքով դարձել էր բնակության համար խիստ վտանգավոր, իսկ ինքը ընդգրկվել է բնակարանի կարիքավորների ցուցակում:
Չնայած տան նման վիճակին, Լուսինեն իր դստեր և նրա 2 անչափահաս երեխաների հետ միասին արդեն 30 տարի է՝ շարունակում է վախը սրտում ապրել այդ հասցեում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հուսահատ կինը ասաց, որ ինչ-որ մեկի «թեթև ձեռքով» ինքը արդեն կարիքավորների ցուցակում էլ չկա, որ պատկան մարմինների ներկայացուցիչների՝ իրեն հանդեպ ցուցաբերած այդպիսի անտարբեր վերաբերմունք ինքը չէր սպասում: Իրենց միայն օգնում է համայնքապետը, պարբերաբար գումար է հատկացնում՝ տանիքին ժամանակավոր ծածկ հարմարեցնելու համար:
Նման անբարեկարգ, խոնավ, ցուրտ պայմաններում կինը ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ:
Նա խնդրեց, որ վերջապես իր ընտանիքին տուն տրամադրեն, որպեսզի մարդավարի պայմաններում ապրեն, այլապես այդտեղ ապրելը լի է բազմաթիվ վտանգներով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
1100 դիտում
18:37 01-09-2014
Մշակույթի տունը` կիսաքանդ վիճակում
2644 դիտում
20:42 03-06-2023
Պատերից ներս աճած ծառերը. Արամ Մանուկյանի տունը դեռ կիսաքանդ վիճակում է....
1312 դիտում
09:17 17-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է