Եղիսաբեթ 2-րդի 92-ամյակին հանդես կգան Սթինգը, Շեգին, Քեյլի Մինոուգը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը հերթական խոշոր երեկույթն է կազմակերպում: Միջոցառմանը առիթը թագուհու ծննդյան 92-րդ տարեդարձն է:
Տոնական համերգը կկայանա 2018թ. ապրիլի 21-ին՝ Լոնդոնի «Ալբերտ-հոլում»: Արդեն այժմ հայտնի է, որ միջոցառմանը ելույթ կունենան Սթինգը, Քայլի Մինոուգը, Շեգին, ինչպես նաև ռեփեր Քրեյգ Դևիդը, բրիտանացի էստրադային երգիչ Թոմ Ջոնսը և Ladysmith Black Mambazo խումբը:
Նշված միջոցառմանը կարող են մասնակցել ցանկացած ոք, ով ձեռք կբերի ազատ վաճառքում գնվող տոմսերը: Տոմսերի արժեքը տատանվում է 32-60 դոլարի սահմաններում: Համերգը ուղիղ եթերով կարելի է դիտել նաև BBC հեռուստանկերությամբ: