211652_close_icon
views-count3974 դիտում article-date 09:05 27-03-2018

ՌԴ-ն այլևս զենք չի՞ վաճառի Ադրբեջանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը, որպեսզի դրանք վտանգ չսպառնան: Հետագայում մենք այլևս չենք ստորագրելու այնպիսի պայմանագրեր, որոնք կարող են վնաս հասցնել, ինչու չէ, նաև Ռուսաստանին: Իսկ այժմ այդ զենքերը մատակարարվում են նախկինում եղած փաստաթղթերի հիման վրա պարզապես»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին: Նա նաև հավելել է, թե ՌԴ-ի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մատակարարման մասին պայմանագրերը երկարաժամկետ էին և ստորագրված են եղել մինչ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները: Հատկանշական է փաստը, որ Հայաստանում Վոդոլացկին ու մյուս խորհրդարանականները պնդում են, թե Ադրբեջանին զենք չեն վաճառի»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր