23206 դիտում
14:57 27-03-2018
Արմավիրի բանտի աշխատակիցները դատապարտյալի գուլպայի մեջ հայտնաբերել են ներարկիչ, որում եղել է զգալի չափի թմրամիջոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 22-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Արմավիրի բանտում, պարզվել է, որ մարտի 21-ին անհայտ անձը իրացնելու նպատակով քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում չպարզված եղանակով ապօրինի պատրաստել է զգալի չափերի «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող 3.6 մլ պղտոր հեղուկ, ինչը մեկանգամյա օգտագործվող ներարկիչով փոխադրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված թմրամիջոցը փոխանցվել է թիվ 40 խցի դատապարտյալ Էդուարդ Գասպարյանին, և բանտի աշխատակիցները նշված թմրամիջոցը հայտնաբերել են նրա գուլպայի մեջ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
70300 դիտում
09:56 24-12-2020
Քննիչների ինֆորմացիայով՝ բանտի աշխատակիցները Արսեն Թորոսյանի մոտ հայտնաբերել են «Մեթադոն» տեսակի թմրամիջոց