211652_close_icon
views-count3702 դիտում article-date 09:23 28-03-2018

Ինտրիգը ձգում են. ՔՊ անդամները հոլովակ են ձայնագրում. ավելին կասեն մարտի 31-ին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է պահել ինտրիգը և չի բացահայտում իր գործողությունների պլանը: Կուսակցության անդամները իրենց ֆեյսբուքյան էջերում լուսանկարներ են հրապարակում ձայնագրման ստուդիայից: Դրանից տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ երգ են ձայնագրում: Հավանաբար ՔՊ-ականները փողոցային պայքարը ցանկանում են սկսել ոգևորող և պայքարի շունչ տվող հոլովակով: Մեր զրույցում կուսակցության անդամները նշեցին, որ ավելին կասեն մարտի 31-ին, նրանք նաև հրաժարվեցին որևէ տեղեկություն հաղորդել իրենց հրապարակած լուսանկարների մասին, մասնավորապես, թե ինչ են ձայնագրում, և ինչի համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր