211652_close_icon

Ռոբերտո Կարլոս. Քանի դեռ Մեսին ու Ռոնալդուն կան, Նեյմարը երրորդն է լինելու

views-count9425 դիտում article-date 20:31 28-03-2018
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Ռոբերտո Կարլոսը անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավակնություններին՝ աշխարհի լավագույն խաղացողի համար պայքարում: «Կարծում եմ, որ Նեյմարը ճիշտ վարվեց՝ տեղափոխվելով ՊՍԺ: Աշխարհում լավագույնը դառնալու համար պետք էր հեռանալ «Բարսելոնայից», քանի որ այնտեղ կա Մեսին: Բայց նա պետք է հասկանա, որ քանի դեռ Մեսին ու Ռոնալդուն կան, ինքը ստիպված է լինելու բավարարվել երրորդ տեղով: Նրա վնասվածքը ընդամենը պատահականություն էր: Այժմ նա ավելի շատ կենտրոնացած կլինի աշխատանքի վրա, ավելի շատ հոգ կտանի իր մասին», ասել է Կարլոսը:

Նմանատիպ նյութեր