211652_close_icon
views-count3750 դիտում article-date 09:18 29-03-2018

Մշակույթի նախարարությունում 67 մլն դրամի չարաշահումների սլաքներն ուղղվում են Արև Սամուելյանի դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ մշակույթի նախարարությունում մոտ 67 մլն դրամի չարաշահումներ է հայտնաբերել՝ 2014-2016թթ. ընթացքում իրականացված հուշարձանների վերականգնման ու նորոգման աշխատանքների հետ կապված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս քրեական գործով սլաքներն ուղղվում են ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի դեմ. բանն այն է, որ 2009թ. լինելով փոխնախարար` նա է համակարգում պատմամշակութային ժառանգության ոլորտը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Սամուելյանն ասել է. «Շինարարության պատվիրատուն Մշակույթի նախարարությունն է, բայց շինարարության ծավալներն ընդունելիս հեղինակային հսկողությունից, տեխնիկական հսկողությունից ծավալները, գները ստուգելուց հետո նոր պատասխանատու ստորաբաժանումն է, որը նախարարի հրամանով է ստեղծվում, դրանից հետո ստորագրվում է համապատասխան պաշտոնյայի կողմից»: Նա նաև նշել է, թե «Արև Սամուելյան, անփութություն» և նման բառակապակցությունները համատեղելի չեն: «Բայց եկեք, թողենք այդ ամենը` պատկան մարմինները պարզեն»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր