16842 դիտում
14:19 29-03-2018
Կոնդի ամառանոցը՝ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան, իսկ նախագահական ինքնաթիռը՝ քաղավիացիային
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել ՀՀ Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
Ինչպես փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/928034.html]«Արմենպրեսը»[/url], կառավարության որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը Սերժ Սարգսյանին նախագահի լիազորությունների ավարտից հետո՝ իր դիմումի հիման վրա։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլի 9-ից։
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ նախատեսվում է ՀՀ Նախագահի աշխատակազմից հաշվեկշռից հանված Էյրբաս «Ա-319-132» օդանավը ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Նախագահի 2018 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից գույք հանելու մասին» կարգադրությամբ՝ Էյրբաս «Ա-319-132» տեսակի 1998 թվականի արտադրության օդանավը հանվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից:
Նմանատիպ նյութեր
423 դիտում
10:01 09-04-2020
Ծանր հարված՝ քաղավիացիային. ինչ է սպասվում մայիսին. «Ժողովուրդ»
2138 դիտում
23:25 03-09-2014
Ինչպե՞ս գեղեցկացնել ամառանոցը. ֆոտոշարք
Այս բաժնից
799 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
724 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
934 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել