211652_close_icon
views-count54252 դիտում article-date 15:05 29-03-2018

Կոտայքի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին կողոպտիչներին, ովքեր սեռական հարաբերություն ունենալու համար «հյուր էին գնացել կլիենտին»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արամ Սարգսյանի որոշմամբ ձերբակալվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Տիգրան Ս.-ն և Սևան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Վան Վ.-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններիս նկատմամբ ոստիկանության Հրազդանի բաժնի քննչական բաժանմունքի հետաքննիչ Բաբայանի կողմից ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ նախապատրաստված նյութերը փոխանցվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հայտնաբերվել են երեկ՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Ռոման Կիրակոսյան), ոստիկանության Հրազդանի բաժնի (բաժնի պետ Կարեն Գրիգորյան), ոստիկանության Չարենցավանի բաժնի (բաժնի պետ) գլխավորությամբ քրեական հետախուզության ծառայողների կողմից։ Նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակչուհի՝ 30-ամյա Շուշանիկ Ղ.-ն Հրազդանի ոստիկանությունում հայտնել է, որ ժամը 17։30-ի սահմաններում նշված անձինք իր բնակարանում գումարով սեռական հարաբերութուններ ունենալու համար հյուր են եկել, ովքեր հետո գումարային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, ու նրանցից մեկն իր ձեռքից հափշտակել է Samsung G5 տեսակի՝ մոտ 150 հազար դրամ արժողության բջջային հեռախոսը, իսկ հետո երկուսով ծեծի են ենթարկել իրեն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև գողացված Samsung G5 տեսակի հեռախոսը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր