3470 դիտում
22:50 29-03-2018
Ռուսական Red Wings ավիաընկերության արդյունքները գոհացնում են
Այսօր՝ մարտի 29-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսական Red Wings ավիաընկերության ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելուն:
Ավիաընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կլյուչարևը նշել է, որ չվերթների մեկնարկից հետո շուրջ երկու շաբաթվա ընթացքում ապահովվել է օդանավերի 90 տոկոս բեռնվածություն, ինչը գոհացնում է ավիաընկերությանը և թույլ է տալիս ամառային նավիգացիոն շրջանի համար կատարել դրական կանխատեսումներ:
Հիշեցնենք, որ ավիաընկերությունը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղին շահագործում է 2018 թվականի մարտի 18-ից շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ Airbus A320/321 և Ту-204 տիպի օդանավերով, իսկ չվերթների ամենօրյա ռեժիմին նախատեսում է անցնել ապրիլին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3071 դիտում
16:04 03-10-2021
Մեկնարկել են Red Wings ավիաընկերության Մոսկվա- Գյումրի- Մոսկվա չվերթերը
2188 դիտում
20:20 30-03-2015
Երևանում տեղի ունեցավ «Red Bull Paper Wings 2015» մրցույթի ազգային եզրափակիչը
4468 դիտում
14:47 14-03-2018
Red Wings ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի հայկական շուկայում
Այս բաժնից
658 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին