211652_close_icon
views-count4409 դիտում article-date 23:22 30-03-2018

Վավերացվել է գինեգործության ոլորտի 2018-2023 թվականների մարկետինգային ռազմավարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 27-ից 28-ը Երևանում կայացել է աշխատաժողով՝ նվիրված ՛՛Գինեգործության ոլորտի մարկետինգային ռազմավարությունը 2018-2023 թթ. համար՛՛ փաստաթղթի վավերացմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից՝ Նիդերլանդների կառավարության Զարգացող երկրներից արտահանման խթանման կազմակերպության (CBI) աջակցությամբ: Փաստաթուղթը վավերացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և CBI-ի կողմից: Այն մշակվել է հայկական գինեգործական ընկերությունների և CBI-ի կողմից՝ հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Խաղողագործությունը և գինեգործությունը մեր երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից են, և ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր է այս ոլորտի արդյունավետ և նպատակային կառավարման ապահովումը: Այս տեսանկյունից մենք բարձր ենք գնահատում CBI-ի աջակցությունը՝ ուղղված ոլորտի մարկետինգային ռազմավարության արդյունավետ մշակմանը, - նշել է փոխնախարարը: CBI ծրագրի ղեկավար Ռեյնոլդ Նույժտենը բարձր է գնահատել կազմակերպության համագործակցությունը հիմնադրամի հետ փաստաթղթի ստեղծման և գինեգործական ընկերությունների կարողությունների կատարելագործման ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրերի ընթացքում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ընդգծել է, որ մշակված ռազմավարությունը կծառայի ոլորտին որպես գործունեության ուղեցույց՝ թիրախային շուկաների ընտրության և տվյալ շուկաներում գործունեություն ծավալելու հարցում: Նա ընդգծել է, որ CBI-ի աջակցությունը ոլորտի զարգացմանը չի սահմանափակվում միայն սույն ռազմավարության մշակմամբ, այլև նպաստում է միջազգային հարթակներում հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանն ու տեղական ընկերությունների արտադրական կարողությունների հզորացմանը: Վավերացումից հետո կայացած եզրափակիչ աշխատաժողովի ընթացքում կողմերը միջազգային կազմակերպությունների, տեղական գինեգործական ընկերությունների և ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ քննարկել են փաստաթղթի մանրամասները և առաջիկա գործողությունների պլանը, որը համառոտ ներկայացրել է CBI-ի փորձագետ Վիլլի Գալաբովան: Միջոցառմանը մասնակցել են նաև թիրախային շուկա համարվող Ռուսաստանի Դաշնությունից և Լեհաստանից հատուկ ժամանած բանախոսներ՝ ՌԴ-ի և Հայաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը և լեհ փորձագետ, Վինիսֆերա ամսագրի գլխավոր խմբագիր Մարիուս Կապսինսկին, որոնք ներկայացրել են տեղական արտադրողների համար տվյալ շուկաների գրավչությունն ու առանձնահատկությունները: Միջոցառման շրջանակում աշխատանքային խումբն այցելել է Վայոց ձոր, եղել Արենի քարանձավում, շրջել տեղի գինեգործական ընկերություններում և ծանոթացել մարզի գինեգործական ներուժին: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր