4558 դիտում
19:22 31-03-2018
Տարոն Մարգարյան. Անելու ենք առավելագույնը, որպեսզի վերականգնենք ու ավելացնենք Երևանի կանաչ տարածքները
Մարտի 31-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին, ավանդույթի համաձայն մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Ծառատունկի շրջանակում շուրջ 400 տնկիներով համալրվել է նաև Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ծառատունկի բոլոր մասնակիցներին՝ քաղաքապետարանի նախաձեռնությանը մեծ սիրով արձագանքելու և հրավերն ընդունելու համար ու նկատել, որ այսպիսով դեսպաններն ապացուցում են, որ արդեն 2800-ամյա Երևանը հարազատ է նաև նրանցից յուրաքանչյուրի համար:
«Վերջին մի քանի տարիներին Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությունը գարնանային ծառատունկին, իրոք, բարի ավանդույթ է դարձել: Օգտվելով առիթից, իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր բոլոր այն համաքաղաքացիներին ու պետական և հասարակական տարբեր կազմակերպություններին, որոնք սիրով միացել են այսօր մայրաքաղաքում հայտարարված ծառատունկին և շաբաթօրյակին», - նշել է քաղաքապետը:
Պատասխանելով լրագրողների հարցերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնումը վերջին մի քանի տարիներին ծրագրային առաջնահերթություն է դարձել, որի կյանքի կոչման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում:
«Վերջին տարիներին մենք այն հատվածներում ենք ծառատունկն իրականացնում, որտեղ ունենք ոռոգման համակարգ, ինչն էլ հնարավորություն է տալիս ապահովել կպչողականություն ու իրականացնել հետագա խնամքը: Նախորդ տարի ևս մենք այստեղ ծառատունկ իրականացրեցինք և այսօր տեսնում եք, որ 95% կպչողականություն ենք ապահովել:
Սա քաղաքային տնտեսության այն ճյուղերից է, որում գրանցված հաջողությունները որքան էլ շոշափելի լինեն, միևնույն է մեզ չպետք է բավարարեն ու ամեն անգամ պետք է անենք հնարավորը, որ առավելագույնս ավելացնենք մեր քաղաքի կանաչ տարածքները: Երևանի հիմնադրման հոբելյանական այս տարին, անշուշտ, կառանձնանա այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալներով: Ընդհանուր առմամբ այս տարվա ընթացքում շուրջ 10 հեկտարով կավելանա մայրաքաղաքի նոր ու բարեկարգված կանաչապատ հանգստի գոտիների ծավալը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ծառատունկին մասնակից ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն էլ իրենց հերթին են նշել, որ յուրաքանչյուր տարի մեծ սիրով են միանում Երևանում հայտարարված ծառատունկին: Նրանք նաև նկատել են, որ այս նախաձեռնությունն ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով, ինչը հնարավորություն է տալիս իրենց սերն ու հոգատար վերաբերմունքն արտահայտել 2800-ամյա Երևանի հանդեպ:
Նմանատիպ նյութեր
4669 դիտում
18:59 16-02-2018
Մենք պետք է վերականգնենք Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը. Տարոն Մարգարյան
1450 դիտում
23:18 24-12-2022
Ալիևը փորձում է առավելագույնս օգտագործել իրեն ընձեռնված պատմական պահը՝ անելու առավելագույնը․ Տարոն Հովհաննիսյան
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»