Պուտինն ապրիլի 3-ին կայցելի Թուրքիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 3-ին երկօրյա այցով կմեկնի Անկարա, որտեղ կքննարկի ռազմավարական նախագծերը, մասնավորապես՝ էներգետիկայի բնագավառում, ինչպես նաև միջազգային թեմաներով, այդ թվում Սիրիայի տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«2018 թվականի ապրիլի 3-ին և 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կժամանի Անկարա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Անկարայում կկայանա բարձր մակարդակի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը:
«Կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում: Նախատեսվում է շոշափել տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցերը, ներառյալ՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, Սիրիայում տիրող իրավիճակը», - նշվում է տարածված հաղորդագրության մեջ: