ԱՄՆ փոխնախագահը Թուրքիա կայցելի
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը պատրաստվում է նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով մեկնել Թուրքիա: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Սպասվում է, որ Ջ. Բայդենը այցի շրջանակում հանդիպում կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահը Թուրքիայի կառավարությանը, ինչպես նաև արաբական մի շարք պետություններին մեղադրել էր Սիրիայում ահաբեկիչերին աջակցություն ցուցաբերելու մեջ սակայն ավելի ուշ նա ներողություն էր խնդրել: