2527 դիտում
16:58 05-04-2018
Կառավարությունը լուծարում է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարության ընդունած որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կլուծարվի:
Նախագծով նախատեսվում է ՊՈԱԿ-ի գործառույթները, ինչպես նաև այդ գործառույթների լիարժեք իրականացման համար՝ որոշ հաստիքային միավորներ վերապահել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին: Միևնույն ժամանակ, «Հայաստանի ազգային գրադարան» և «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին կուղղվեն նաև վերաբաշխման արդյունքում մնացած ֆինանսական միջոցները, որոնք կազմում են 14 մլն դրամ:
Նախագծով նախատեսվում է նաև «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն»-ին ամրացված Երևան քաղաքի Իսահակյան փողոց, թիվ 28 հասցեում գտնվող՝ 163.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը ետ վերցնել և անհատույց և մեկ տարի ժամկետով օգտագործման իրավունքով ամրացնել «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն»-ին:
Նմանատիպ նյութեր
10385 դիտում
09:54 03-04-2018
Արման Սահակյանը չի լսում վարչապետին, չի լուծարում բակային ընկերոջ ՊՈԱԿ-ը. «Ժողովուրդ»
2415 դիտում
14:53 25-10-2018
Կառավարությունը լուծարում է «Թվային Հայաստան» հիմնադրամը
3065 դիտում
14:11 31-01-2019
Կառավաությունը լուծարում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը