211652_close_icon
views-count15640 դիտում article-date 08:56 06-04-2018

Մանր գողություն կատարած Հասմիկ Սագսյանը 6 տարուց ավելի կմնա բանտում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի՝ 10 հազար դրամ գողանալու համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվելը մեծ աղմուկ է առաջացրել հանրության շրջանում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն): Հասմիկ Սարգսյանն իր հոգածության ներքո ունի չորս երեխա, որից մեկը զինվոր է, իսկ երկուսը՝ անչափահաս: Վերջինս նման արարքի է գնացել միայն ծայրահեղությունից, կարիքից ու սովից դրդված: Կնոջ պաշտպան Մարինա Պողոսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ վերջինս վերցրել է միայն այդ գումարը, ուրիշ ոչինչ` երեխաներին կերակրելու համար գումար էր պետք: Իրավապաշտպանի խոսքով՝ օրենքի դեմ որևէ մեկը չի գնում, բայց դրանից բացի կա տրամաբանություն ու մարդասիրություն, էլեմենտար հաշվարկ: Պողոսյանի խոսքով՝ իրենք հաշվարկել են, որ Հասմիկ Սարգսյանի ազատազրկումը 15 միլիոն դրամ կարժենա պետության վրա: Մեր հարցին, թե եթե մոռանանք, թե հանցանքն ով է կատարել, առհասարակ 10 հազար դրամ գողության համար ինչ պատիժ է հասնում, Մարինա Պողոսյանը պատասխանեց, որ այդ դեպքում օրինաչափ է: Սա Հասմիկ Սարգսյանի կողմից կատարված գողության երրորդ դեպքն է: Տվել էին փորձաշրջան, սակայն այդ ընթացքում նա կրկին գողություն է կատարել, ինչը համարվում է ավելի ծանր հանցագործություն՝ կրկնահանցագործություն: Բայց այստեղ կա մի բայց: Իրավապաշտպանի խոսքով այս կինն առաջին գողության ժամանակ տարել էր պանիր ու պահածո, սնունդ, մտել էր բնակարան, որտեղ նաև ուրիշ իրեր են եղել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր