2322 դիտում
21:55 12-04-2018
Աբխազիայից վերադարձած ուսուցիչները հյուրընկալվել են Սփյուռքի նախարարությունում
Ապրիլի 12-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Աբխազիայից վերադարձած ուսուցիչներ Երևանի Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի դասվար Քրիստինե Մուշեղյանին և Պ. Յավուրովի անվան հ. 131 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Զաքարյանին, ովքեր մարտի 23-ից ապրիլի 2-ը Աբխազիայի Սուխում քաղաքում իրականացրել են հայկական 25 դպրոցների տարրական դասարանների դասվարների և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են 65 դասվար և հայոց լեզվի և գրականության 29 ուսուցիչ:
Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար, կարևորեց երիտասարդ սերնդի ազգային նկարագրի, ինքնության պահպանության խնդիրները, ուսուցիչների վերապատրաստումը, կրթական գործի ճիշտ կազմակերպումը համայնքներում:
Նաիրա Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ծրագրին մասնակցելու հնարավորության համար ու հավելեց. «Այս կարևոր նախաձեռնությունն իրականացվեց ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի կրթական ոլորտի պատասխանատուների համատեղ աշխատանքի, Աբխազիայի հայկական համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանի և կրթության հանձնաժողովի նախագահ Խաչիկ Մինասյանի համառ ջանքերի շնորհիվ: Հայ լինելը պատվաբեր է, հայ մնալը Սփյուռքում՝ հերոսություն:
Հայապահպանության դժվարին գործն իրականացվում է նաև հայկական պետական դպրոցները պահպանելով»:
Ուսուցիչները նշեցին, որ վերապատրաստման ծրագիրը խիստ անհրաժեշտ էր, և այն շարունակական դարձնելու կարիք կա:
Գործուղման ընթացքում դպրոցների քույրացման հուշագրեր ստորագրվեցին Երևանի Պեյո Յավորովի անվան № 131 հիմնական և Սուխումի Հովհ. Թումանյանի անվան № 9, Երևանի Դանիել Վարուժանի անվան № 89 և Գագրայի Խաչատուր Աբովյանի անվան № 3 դպրոցների միջև:
Անդրադարձ կատարվեց դպրոցական ծրագրերի, դասագրքերի, ուսուցիչների շարունակական վերապատրաստման հարցերին:
Նմանատիպ նյութեր
860 դիտում
13:58 04-05-2015
Արցախի նախագահն ընդունել է Աբխազիայից եւ Մերձդնեստրից ժամանած դիտորդներին
7846 դիտում
22:12 04-05-2017
Տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հյուրընկալվել է Սփյուռքի նախարարությունում
14051 դիտում
13:34 04-07-2017
«Թեքեյան» մշակութային միության անդամներն ու լիբանանցի պատանի երաժիշտները հյուրընկալվել են Սփյուռքի նախարարությունում
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»