9501 դիտում
18:46 13-04-2018
Յուրգեն Կլոպ. Փառք չեմ տա աստծուն, որ «Բավարիան» կամ «Ռեալը» մեզ բաժին չընկան
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/13/1093717/]վիճակահանությունը[/url], որտեղ թիմի մրցակիցը կլինի իտալական «Ռոման»:
«Դե, քանի որ մի բան պիտի ասեմ, ապա կարող եմ նշել, որ մտքովս չի անցել ասել. «Փառք Աստծո, ոչ «Բավարիան» էր, ոչ՝ «Ռեալը», այլ՝ «Ռոման», ուռա՜»:
Սա պարզապես վիճակահանություն է, կարևորը, որ մենք շարունակում ենք պայքարը մրցաշարում:
Ով էլ դառնար մեր մրցակիցը, շանսեր կունենայինք, սա ֆուտբոլ է: Եվ «Ռոմայի» դեմ էլ շանսեր ունենք:
Սակայն եթե որևէ մեկը մտածում է, որ մեզ հեշտ մրցակից բաժին հասավ, ապա նրան խորհուրդ կտամ դիտել «Ռոմայի» ու «Բարսելոնայի» երկու խաղերը:
Առաջին խաղում 4:1 հաշիվը չէր արտացոլում իրական պատկերը. այնտեղ Մեսիի հանճարը լավ թիմին հաղթեց: Երկրորդ խաղը ֆանտաստիկ ստացվեց, հռոմեացիները անհավանական բան արեցին: Միգուցե, նրանք պետք է հաղթեին 4:0 կամ 5:0 հաշվով: Ես շատ տպավորված էի», ասել է Կլոպը:
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
19:27 31-12-2024
Եկեք փառք տանք Աստծուն, որ մի տարի ևս ապրելու պարգևը շնորհեց մեզ․ Արամ Ա
1723 դիտում
19:18 15-01-2021
Յուրգեն Կլոպ. Ես չեմ զբաղվում «մտքի խաղերով» ու տարբեր պատճառներով ես Ֆերգյուսոնը չեմ
2542 դիտում
14:39 11-10-2015
Յուրգեն Կլոպ. Ինձ Հիսուսի տեղ մի դրեք, ես ջրի վրայով չեմ կարող քայլել
Այս բաժնից
3043 դիտում
18:13 24-12-2024
Վարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող
3166 դիտում
14:37 24-12-2024
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. Armsport.am
3430 դիտում
11:31 22-12-2024
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը