22092 դիտում
19:19 14-04-2018
Սիրիայի հակաօդային ուժերը չեզոքացրել են արևմտյան կոալիցիայի արձակած 103 հրթիռներից 71-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ սիրիական հակաօդային ուժերը հաջողությամբ չեզոքացրել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/14/1093759/]արձակած[/url] 103 հրթիռներից 71-ը:
«Մեր տեղեկություններով, ընդհանուր առմամբ արձակվել է 103 հրթիռ: Սիրիական համաօդային ուժերի միջոցները, որոնց մեծ մասը խորհրդային արտադրության համալիրներ են, հաջողությամբ ետ են մղել օդային և ծովային միջոցներ արձակած հրթիռները», հայտնել է ռուսական գենշտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-գնդապես Սերգեյ Ռուդսկին:
Նա նշել է, որ հրթիռային հարձակմանը դիմագրավել են հակաօդային ուժերի C-200, C-125, «Բուկ», «Օսա» և «Կվադրատ» համալիրները:
«Դա վկայում է Սիրիայի զինանոցում գտնվող զինատեսակների բարձր արդյունավետության, և մեր մասնագետների կողմից սիրիացի զինվորականների հիանալի ուսուցման մասին», ընդգծել է ռուս զինվորականն ու հավելել, որ 1,5 տարվա ընթացքում Ռուսաստանը ամբողջությամբ վերականգնել է սիրիական ՀՕՈւ-ն և շարունակում է այն կատարելագործել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3588 դիտում
10:15 15-10-2020
Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից. ԱԻ պետական ծառայություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1270 դիտում
12:31 18-03-2015
Սիրիայի հակաօդային ուժերը ամերիկյան անօդաչու սարք են խոցել
2010 դիտում
11:59 22-01-2021
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը
Այս բաժնից
1270 դիտում
09:32 30-01-2025
ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհեր
1114 դիտում
23:10 29-01-2025
Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում
1057 դիտում
22:23 29-01-2025
Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին. Reuters