211652_close_icon
views-count60571 դիտում article-date 23:13 16-04-2018

Արտակարգ դեպք Երևանում. Mercedes-ը մխրճվել է բենզալցակայանի կրպակի մեջ. կան վիրավորներ. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ և առկա է վառելիքի արտահոսք: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Ավետիսյանի գլխավորությամբ՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև ժամանել է թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը: Հրշեջները հատուկ փրփուր են օգտագործել բենզալցակյանի վրա, քանի որ բենզինի ուժեղ արտահոսք էր սկսվել, երբ Mercedes մակնիշի 35 DN 793 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա Կառլեն Բաղդասարյանը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել բենզալցակայանի կրպակի մեջ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը, Կ. Բաղդասարյանը, ավտոմեքենայի ուղևորը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորներին այդ պահին օգնություն է ցուցաբերել նաև Երևանի բնակիչ, 17-ամյա Էդգար Մանուկյանը, ով անցնելիս է եղել այդ պահին և նկատելով վիրավորներին՝ օգնության ձեռք է մեկնել, ինչի ժամանակ էլ վնասվածք է ստացել: Նրան նույնպես տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վար են ժամանել Ճանպարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապան Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր