6106 դիտում
11:00 24-04-2018
Առնետավազքն անխուսափելի է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Խոստովանեմ, մինչև ապրիլի 20-ը ես ենթադրում էի, որ ընդդիմադիր շարժումը կմարի: Բայց այդ իմ սխալը ներելի է, որովհետև չէի պատկերացնում, թե որքան են կյանքից կտրված մեր իշխանությունները, և, մասնավորապես, որքան հնացած են նրանց պատկերացումները տեղեկատվության տարածման ժամանակակից տեխնոլոգիաների մասին: Բայց դա առանձին թեմա է:
Իրավիճակն արագ լիցքաթափվեց և, բարեբախտաբար, անարյուն՝ ի պատիվ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի: Երրորդ նախագահի հասցեին այս պահին հայհոյանքներ գրելը շատ հեշտ է (կարծում եմ՝ նախագահ եղած ժամանակ էլ դժվար չէր): Հիմա ժամանակը չի գնահատելու Սերժ Սարգսյանի 30-ամյա գործունեությունը, որում եղել են թե՛ պայծառ էջեր, թե՛ սխալներ ու տապալումներ, ինչպես և ցանկացած այլ քաղաքական գործչի դեպքում: Բայց որ նա հեռացավ ոչ այնպես, ինչպես որ դա կաներ մեկ այլ քաղաքական գործիչ (ինքներդ գիտեք, թե ով)՝ դա փաստ է:
Լուծումը շարունակում է մնալ երկխոսությունը: Ճիշտն ասած, երբ մի քանի օր առաջ ես գրում էի երկխոսության մասին, նկատի չունեի մի քանի տասնյակ լրագրողների առաջ նստելն ու ուղիղ եթերում իրար մեղադրելը: Հիմա, որ վաղը լինի լիագումար նիստ, ենթադրում եմ, որ էլի դրա նման մի բան կստացվի: ԲՀԿ-ն, մոռանալով, որ խմբակցության կեսը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին, հանդես կգա սուպերհեղափոխական դիրքերից և կհավաստիացնի, որ միշտ Փաշինյանի կողքին էր:
Դաշնակցությունը նույնպես, թեև այդ աստիճանի կուրծք չծեծելով, կասի, որ Հայաստան աշխարհում նոր արշալույս է բացվել: ՀՀԿ-ականները կփորձեն թեթևակի դիմադրել:
Հենց այդ պատճառով, ինձ թվում է, խելամիտ չէ միանգամից ԱԺ լիագումար նիստ հրավիրել և երեսպաշտության վրա ժամանակ կորցնել: Գործը շատ ավելի արագ կգնա, եթե փակ խորհրդակցություններ անցկացվեն խորհրդարանական խմբակցությունների հետ, և հետո միայն համաձայնեցված որոշումը բերեն լիագումար նիստ:
Այն, ինչ ես հիմա կգրեմ, գիտեմ, որ շատերին դուր չի գա: Հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ պետք չէ կասեցնել ՀՀԿ-ի գործունեությունը՝ ով հավատում է այդ գաղափարներին, կարող է շարունակել իր գործունեությունը, իսկ ով կուսակցական տոմս է վերցրել, այսպես ասենք, «այլ պատճառներով» (իսկ իշխող կուսակցությունում սովորաբար այդպես էլ լինում է), միևնույն է, կփախնի: Առնետավազքն անխուսափելի է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3155 դիտում
10:29 30-10-2019
Եթե քաղաքական գործիչը հանդիպում է ազատազրկված ահաբեկչի հետ, ապա անխուսափելի են հարցերը․ «Առավոտ»
3764 դիտում
10:56 14-02-2020
Մենք ձեր համալսարանները չենք ավարտել․ «քառակուսի» դառնալու անխուսափելի ճանապարհը․ «Առավոտ»
1702 դիտում
10:57 19-11-2022
Աննպատակ տվայտանքների անխուսափելի հետևանքը․ «Առավոտ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»