88975 դիտում
19:22 25-04-2018
«Ծառուկյան» դաշինքը ժողովրդի հետ է, ոչ թե Նիկոլի և չի պատրաստվում ձայները տալ որևէ մեկին. armeniasputnik.am
«Ծառուկյան» խմբակցությունը չի պատրաստվում իր ձայները տալ որևէ մեկին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Մենք ներկայացնում ենք երկրի երկրորդ քաղաքական ուժը։ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եղել ենք և կշարունակենք լինել մեր ժողովրդի կողքին։ Մենք ժողովրդի հետ ենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Եվ մեր պատգամավորական ձայները, որոնք մեզ տվել է ժողովուրդը, չենք պատրաստվում տալ ոչ մեկին», — ասաց Էնֆիաջյանը։
Միաժամանակ տվյալ քաղաքական ուժը կողմ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով, որոնք կկանխեն ուժի հետագա կիրառումը և արյունահեղությունը, վստահ է Էնֆիաջյանը։
Մանրամասներն՝ [url=https://armeniasputnik.am/armenia/20180425/11691766/armenia-tsarukyan-enfiajyan-nikol-pashinyan.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
10537 դիտում
22:11 08-04-2017
«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
4477 դիտում
20:15 28-12-2017
«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի․ Գագիկ Ծառուկյան. «Ազատություն»
5932 դիտում
16:53 09-12-2020
Առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ. Փաշինյանն` իր հրաժարականի կոչերի մասին