211652_close_icon
views-count83944 դիտում article-date 09:21 28-04-2018

Տարոն Մարգարյանը ասպարեզ է հանել իր աշխատակազմի փողոցային խուժանին. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 23-ին, մինչ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, իշխող ՀՀԿ կողմնակիցները Շենգավիթ վարչական շրջանում բողոքի ակցիայի մասնակից վարորդներին սպառնում էին, որ կկտրեն մատները, եթե շարունակեն «սիգնալ տալ» և առհասարակ մասնակցել ցույցին: Ավելին՝ նրանք կազմակերպել էին վանկարկել «քայլ արա, միացիր Սերժին»: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քաղաքացիների հասցեին սպառնալիքներ հնչեցնողները եղել են ոչ ավել, ոչ պակաս՝ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները՝ բաժնի պետ Սևան Խաչատրյանի գլխավորությամբ: Ու որպեսզի մարդիկ իրեն չճանաչեին, Ս. Խաչատրյանը եղել էր ակնոցներով, գլխարկով, լրագրողի հարցին ի պատասխան` ներկայացել էր «շարքային Գեղամ»: Այլ կերպ ասած` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել էր ցուցարարների դեմն առնել իր աշխատակազմի փողոցային խուժանի միջոցով: Միայն թե չհաջողվեց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր