211652_close_icon

«Չի Չի» գեղեցկության սրահի կոյուղաջրերի խցանման խնդիրը պարբերական բնույթ է կրում, սակայն համատիրությունը չի կատարում իր պարտականությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count16614 դիտում article-date 11:50 02-05-2018
Երևան քաղաքի Ազատության փողոցի 21 շենքի առաջին հարկում գործող «Չի Չի» գեղեցկության սրահի տնօրինությունը 1 տարի է՝ կանգնած է մի խնդրի առաջ, որի լուծումը պետք է տա համատիրությունը, սակայն չի անում: Սրահի կոյուղաջրերը պարբերաբար խցանում են առաջացնում և այն բացելու համար վճարում են, քանի որ համատիրությունը չի կատարում իր ստանձնած պարտականությունները, որի համար ամեն ամիս 3,500 դրան գումար է վերցնում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում սրահի տնօրեն Մարինա Զախարյանը ասաց, որ խնդիրը վերացնելու նպատակով դիմում են «Վեոլիա Ջուր» ընկերություն, որը պարտաճանաչ գալիս է, նայում, սակայն չի բացում խցանումը, քանի որ դիտահորը, որը խցանվում է՝ պատկանում է համատիրությանը: Ասաց, որ միչև օրս արդեն մոտ 100 հազար և ավելի դրամ գումար են վճարել անհատին՝ խնդիրը վերացնելու նպատակով: Տնօրենը խնդրեց Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների ուշադրությունը և հետևողական վերաբերմունք՝ խնդրի լուծման հարցում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր