45335 դիտում
20:58 03-05-2018
Մայր բուհը հաշվի չի առնելու ուսանողների բացակայությունները շարժման օրերին
ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ՝ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ ուսումնական պարապմունքներից բացակայությունները ԵՊՀ-ում հաշվի չեն առնվի:
Այս մասին տեղեկացրին ԵՊՀ-ից՝ շեշտելով, որ հաշվի չեն առնվի ուսանողների՝ միայն ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ունեցած բացակայությունները:
Այսինքն, եթե այդ ժամանակահատվածից առաջ ուսանողներն արդեն ունեին կարգապահական տույժի կամ հեռացման ենթակա բացակայությունների չափ, ապա այս որոշումը չի անդրադառնա նրանց վրա:
ԵՊՀ կարգապահական կանոնների համաձայն՝ 60 և ավելի ժամ բացակայությունների դեպքում ուսանողը կարգապահական տույժ է ստանում ֆակուլտետի կողմից, 90 և ավելի ժամ բացակայությունների դեպքում՝ ռեկտորատի կողմից, իսկ 120 և ավելի ժամ բացակայություններ ունեցողը ենթակա է հեռացման:
Մինչև 12 կրեդիտների պարտքերի հանձման համար սահմանված ժամանակահատվածում (ապրիլի 25-ից մայիսի 2-ը) չներկայացած ուսանողները, ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն, կարող են ներկայանալ մայիսի 15-17-ը: Իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների առաջին ընթացիկ քննություններին չներկայացած ուսանողներին, ռեկտորի հրամանի համաձայն, հնարավորություն կտրվի ներկայանալ մայիսի 10-15-ը:
Ֆակուլտետներին հնարավորություն է տրվել քննարկել ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցում տեղաշարժ կատարելու հարցերը և դրանք ներկայացնել ռեկտորատ: ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում դասերը կերկարացվեն մեկ շաբաթով:
Դասերի ավարտը հունիսի 1-ի փոխարեն սահմանվել է հունիսի 8-ը: Քննաշրջանը հունիսի 4-22-ի փոխարեն սահմանվել է հունիսի 11-29-ը:
Տեղեկացնենք, որ համապատասխանաբար 1 շաբաթով կտեղաշարժվի նաև երկրորդ ընթացիկ քննաշրջանը:
Նմանատիպ նյութեր
2110 դիտում
10:50 18-07-2015
Մայր բուհը հնադարյան մեթոդներով է ուսանողների բալերը մատուցում. «Առավոտ»
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին