13563 դիտում
21:25 04-05-2018
Կիևում տեղի է ունեցել Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 3-ին Կիեւում կայացավ Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովը: Հանդիպման օրակարգի հիմնական կետը Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի քննարկումն էր:
Համաժողովին մասնակցում էին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, տարածաշրջանային համայնքների ղեկավարներ, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, քաղաքագետներ եւ հասարակական ակտիվիստներ:
Կոնֆերանսի ընթացքում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները լսարանին ծանոթացրեցին կազմակերպության դիրքորոշման եւ Հայաստանի խորհրդարան դիմելու մասին:
Քննարկումներից հետո մասնակիցները որոշեցին ընդունել հետեւյալ ուղերձը.
«Սիրելի հայրենակիցնե՛ր
Ուկրաինայի հայերի միությունը, որ միավորում է բոլոր մարզային հայ համայնքները, իր ջերմ ողջույնն է հղում ձեզ՝
Սիրելի հայ ժողովուրդ. շնորհավորում ենք մեր հայրենակիցներին մեծ հաղթանակի առթիվ։ Այս օրերին գրվում է Նոր Հայաստանի պատմությունը: Ուկրաինայի հայերի միությունը, ինչպես Սփյուռքի ցանկացած հայապահպանությամբ զբաղվող կառույց, հիմք է ընդունում հայրենիքում բնակվող մեր եղբայրների ու քույրերի առաջարկած օրակարգը:
Առաջ դեպի ժողովրդավարական, արդար և ծաղկուն Հայաստան, առաջ դեպի հպարտ՝ հաղթանակներով լի ապագա»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2646 դիտում
15:42 20-12-2019
Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության համաժողովը՝ ՀՀ քաղաքական գործիչների և փորձագետների մասնակցությամբ
2739 դիտում
23:54 02-12-2018
Կիևում կայացել է Ուկրաինայի հայերի միության հանրագումարային համաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5077 դիտում
23:38 02-05-2018
Ուկրաինայի հայերի միությունը Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ արտահերթ համաժողով է հրավիրում
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից