2742 դիտում
23:54 02-12-2018
Կիևում կայացել է Ուկրաինայի հայերի միության հանրագումարային համաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կիևում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության 2018 թվականի հանրագումարային համաժողովը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Կազմակերպության աշխատանքն ամփոփելու համար, ըստ ավանդույթի, ներկա են գտնվել տարածաշրջանային կազմակերպությունների նախագահներ, հոգևորականներ և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ, Ուկրաինայի Հայերի միության հանձնաժողովների ղեկավարներ, մարզիկեր, քաղաքագետներ, հասարակական գործիչներ և երկրի տարբեր անկյուններից ժամանած հայկական սփյուռքի այլ ականավոր ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի աշխատանքային մասն ընթացել է ներկայումս ամենաարդի խնդիրների քննարկումներով և տարվա արդյունքների ամփոփումով: Սփյուռքի ականավոր ներկայացուցիչներին տրամադրվել են նշանակալի պարգևատրումներ:
ՈւՀՄ-ի ներկայացուցիչ Վիլեն Շատվորյանը պարգևատրել է Ուկրաինայի հայերի միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով ՈւՀՄ-ի նախագահ Դավիթ Մկրտչյանին, հայկական համայնքի ղեկավար և Օդեսայի պատվավոր քաղաքացի Սամվել Տիգրանյանին, Օդեսայի շրջանում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանին, Սպավյանսկի պատվավոր քաղաքացի և Դոնեցկի շրջանի հայկական սփյուռքի ակտիվիստ Էդուարդ Հարությունյանին, ինչպես նաև քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանին:
ՈւՀՄ-ի պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը պարգևատրվել է «Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների» շքանշանով:
Համաձայն Ուկրաինայում Հայերի միության մամուլի ծառայության հաղորդագրության՝ 2019 թվականի պլանների քննարկումների շրջանակներում հայտարարվել էր Ուկաինայում Բժիշկների միության ստեղծման, մեծ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի 150-ամյակին և հայտնի բանաստեղծ ու գրող Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառումների, ինչպես նաև կազմակերպության զարգացմանն ուղղված մի շարք այլ նախագծերի մասին:
Կոնֆերանսի աշխատանքային մասից հետո պատվիրակները մասնակցել են հանդիսավոր գալա-ընթրիքի, որի ընթացքում ևս պարգևատրվել են պատվոգրերով սփյուռքի ակտիվ գործիչները՝ ՏՏ մասնագետ Երվանդ Երվանդյանը, քաղաքագետ Օլեգ Սահակյանը և այլոք: Իսկ միջազգային մրցումներում մրցանակակիր մարզիկները ստացել են դրամական պարգևներ Ուկրաինայում Հայերի միության կողմից:
Հյուրերի համար կազմակերպված էր համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ են ունեցել հայկական էստրադայի աստղեր, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գոնդրաչյանը (Արմենչիկ), Սարգիս Բալասանյանը (Սուպեր Սաքո), Լիլիթ Հովհաննիսյանը, ինչպես նաև Ջիվան Գասպարյանն ու Հարություն Փամբուկչյանը, որոնք ՈւՀՄ-ի ղեկավար Վիլեն Շատվորյանի կողմից պարգևատրվել են «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2652 դիտում
15:42 20-12-2019
Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության համաժողովը՝ ՀՀ քաղաքական գործիչների և փորձագետների մասնակցությամբ
2873 դիտում
13:52 24-12-2019
Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության կողմից պարգևատրման հանդիսավոր արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին