5580 դիտում
20:40 11-05-2018
Մարդու իրավունքների պաշտպանը և Բարձրագույն դատական խորհուրդը կհամագործակցեն դատական պրակտիկայի արդյունավետությունը բարձրացնելու ոլորտում
Այսօր՝ մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է դատական պրակտիկայի բարելավման շրջանակում երկկողմանի համագործակցության հարցեր, ընդգծվել է սահմանադրական երկու ինստիտուտների փոխգործակցության անհրաժեշտությունը դատական պրակտիկայի ուսումնասիրման ու գնահատման ոլորտում։
Կարևորվել է սահմանադրական օրենքի ուժով դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունը:
Բացի այդ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշել է, որ նախատեսվում է խորհրդի աշխատակազմում ստեղծել դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման հարցերով զբաղվող ստորաբաժանում:
Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ կողմերի միջև նախատեսվող համագործակցությունը կիրականացվի դատական պրակտիկայի արդյունավետությունը բարձրացնելու և դատարանների հանդեպ վստահությունն ամրապնդելու նկատառումով, ինչը բխում է իրավունքի գերակայությունը երաշխավորելու սկզբունքից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1297 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1507 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1519 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ