211652_close_icon
views-count13553 դիտում article-date 09:21 18-05-2018

Ռուբեն Ռուբինյանը՝ փոխարտգործնախարար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը կարող է նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ: Ռուբինյանը 2006-2010թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2010-2011թթ.-ին սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL)՝ ստանալով «քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։ 2011-2012թթ.-ին սովորել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանում՝ ստանալով «եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։ Հիշեցնենք, որ նա «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգողներից՝ Կարապետ Ռուբինյանի որդին է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր