16832 դիտում
09:27 22-05-2018
Ավտովթար Երևանում. Սողոմոն Տարոնց փողոցում բախվել են Nissan-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Սողոմոն Տարոնց փողոցում՝ թիվ 5 շենքի մոտ, բախվել են Nissan Tida մակնիշի 09 VL 010 համարանիշի և Opel Astra G մակնիշի 35 DR 123 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+