211652_close_icon
views-count86144 դիտում article-date 09:40 22-05-2018

«Ծառուկյան» դաշինքը կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Կոտայքի մարզպետներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև ձեռք բերված պայմանավորվածու­թյան համաձայն, «Ծառուկյան» դաշինքը կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Կոտայքի մարզպետներին: Թեև Կոտայքի մարզը հանձնվում է Ծառուկյանին, սակայն ինչպես արդեն նշել էինք, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը կպաշտոնազրկվի: Նոր իշ­խանությունն այսպիսով մեր­ժում է հովանավորչությունը, և ազգակցական, բարեկամական, և խնամիական կապերը չպետք է դեր խաղան պաշտոնական առաջխաղացման համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր