51150 դիտում
11:04 23-05-2018
Մարտական դիրքում 20-ամյա ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն
ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նմանատիպ նյութեր
44359 դիտում
14:11 14-07-2022
Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով
29940 դիտում
11:21 04-05-2018
Մարտական դիրքում 20-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
Այս բաժնից
766 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)