211652_close_icon
views-count104480 դիտում article-date 21:30 24-05-2018

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մասին տարածվող լուրերը ստահոդ են

Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի մասին տարածվող լուրերը ստահոդ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շարունակում է բարեխղճորեն եւ պարտաճանաչ կերպով կատարել իր աշխատանքը: Ի գիտություն` հայտնում ենք, որ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատանքի եւ քաղաքային իշխանության մասին պաշտոնական տեղեկատվության աղբյուր կարող է հանդիսանալ միայն Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքը` www.ejmiatsin.am, քաղաքապետարանի https://www.facebook.com/MUNICIPALITY.EJMIATSIN/ եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջերը` https://www.facebook.com/KarenGrigoryanOfficial/notifications/ : [b] Հարգանքներով` Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին[/b]

Նմանատիպ նյութեր