Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Արգենտինայում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնի նորընծա Եվրոպայի չեմպիոն Սահակ Հովհաննիսյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Սահակ Հովհաննիսյանը Սկոպյեում ընթացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել` եզրափակչում 5:3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չխիկվաձեի նկատմամբ:
Պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերի 6-ից 18-ը Բուենոս Այրեսում: