6014 դիտում
14:41 29-05-2018
«Ռեալի» նախկին նախագահը խոստովանել է հարկերից խուսափելու մեջ
«Ռեալի» նախկին նախագահ Լորենցո Սանսը խոստովանել է, որ 2008-2009 թվականներին Իսպանիայի հարկային մարմիններից թաքցրել է 6 մլն եվրո, չի հայտարարագրել եկամուտները և խուսափել է 1,24 մլն եվրոյի չափով հարկերը վճարելուց:
Մադրիդում դատական նիստ է կայացել: Սանսին մեղադրում են հարկային երկու հանցագործության մեջ: Դատախազությունը պահանջել է 5 տարվա ազատազրկում, ինչպես նաև՝ 3,5 մլն եվրոյի չափով տուգանք, գումարած՝ չվճարված հարկերը:
Սանսը խոստովանել է իր մեղքը: Խոստովանությունից հետո նա դատարանին նոր ապացույցներ է ներայացրել, որոնք կքննարկվեն հունիսի 27-ին կայանալիք նիստում:
Լորենցո Սանսը «Ռեալի» նախագահն էր 1995-2000 թվականներին, որից հետո նրան փոխարինեց Ֆլորենտինո Պերեսը:
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
21:12 12-04-2014
Էրդողանը Twitter-ին մեղադրել է հարկերից խուսափելու մեջ
834 դիտում
23:40 27-05-2015
Եվրամիությունը և Շվեյցարիան ստորագրել են հարկերից խուսափելու դեմ համատեղ պայքարի մասին համաձայնագիր
1125 դիտում
19:04 27-05-2015
Հարկերից խուսափելու արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս. ՀՀ Քննչական կոմիտե
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում