211652_close_icon
views-count2482 դիտում article-date 11:10 30-05-2018

Նախորդ կառավարության որդեգրած զարգացման կոնցեպտը պահպանվել է, դա ճշմարիտ ճանապարհ է. Ա. Ջանջուղազյան. Tert.am

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե նախորդ կառավարության որդեգրած հայեցակարգը պահպանվե՞լ է: Ինչպես հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/05/30/atom/2698407]tert.am[/url]-ը, նա հիշեցրեց, որ նախորդ կառավարությունը շեշտադրում էր, որ այս տնտեսական աճը պետք է ծառայի թոշակների և աշխատավարձերի բարձրացմանը, և որ 100 մլրդ եկամուտ է սպասվում: Միաժամանակ նշվում էր, որ դեռևս ենթակառուցվածքներն են զարգացնում, որ տնտեսությունը զարգանա և 2-3 տարի անց հնարավոր լինի բարձրացնել թոշակները: «Հիմա նոր բերվելիք բյուջեում այդ ակնկալիքով ծախսեր նախատեսվո՞ւմ են, թե ոչ: Կոնցեպտը, որ կար նախորդ կառավարության ժամանակ, պահպանվո՞ւմ է, թե ոչ»,-հարցրեց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/05/30/atom/2698407]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր