211652_close_icon
views-count2585 դիտում article-date 18:42 07-05-2014

Հայտնի է Արարատի և Կոտայքի նոր մարզպետների անունները

ՀՀ կառավարության որոշման նախագծի համաձայն Արարատի մարզպետ կնշանակվի Ռուբիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության մեկ այլ որոշման նախագծի համաձայն Կոտայքի մարզպետ կնշանակվի Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: Նշենք, որ նախագծերն ընդգրկված են Կառավարության վաղվա՝ մայիսի 8-ի նիստի օրակարգում, որտեղ և հավանության դեպքում նրանք կնշանակվեն մարզպետներ: Հիշեցնենք, որ ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/13367/]ավելի վաղ հայտնել էինք[/url], Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: Այդ մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Կովալենկո Շահգալդյանը և ավելացրել, որ վերջապես կատարվեց լրագրողների դարավոր երազանքը:

Նմանատիպ նյութեր