211652_close_icon
views-count49280 դիտում article-date 10:03 02-06-2018

Ռևանշիստները՝ ՌԴ-ից. ռուսները ունե՞ն մեռելներին հարություն տալու մոգական էլիքսիր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունը եղել է բավական խորհրդանշական: ՀՀԿ-ն իր ռևանշիստական նկրտումները այլևս կապում է ռուսական աջակցության հետ, և Կարապետյանը դիտարկվում է որպես ռուսական շահերի ներկայացուցիչը Հայաստանում: ՀՀԿ-ի խնդիրն է ապացուցել ռուսական իշխանական շրջանակներին, որ Հայաստանի նոր իշխանությունը փոխելու է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը` Հայաստանը դուրս բերելով ռուսական ազդեցության գոտուց: Իսկ եթե Ռուսաստանը ուզում է Հայաստանը հետ բերել իր ազդեցության տիրույթ, ապա պետք է աջակցի ՀՀԿ-ին՝ օգնելով նրան վերադարձնել կորսված իշխանությունը: Մնում է միայն պարզել, թե արդյոք ռուսները ունե՞ն մեռելներին հարություն տալու մոգական էլիքսիր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր