6139 դիտում
22:15 07-12-2018
Ես Նիկոլին տալու Հայաստան ու Արցախ չունեմ, իսկ դու ունե՞ս. տո՛ւր այդ հարցը քեզ, հետո նոր քվեարկի՛ր. Դավիթ Շահնազարյանի տեսաուղերձը
Մենք ապրում ենք պատմական օրեր, և այս օրերն են կանխորոշելու մեր հայկական երկու պետությունների ապագան։
Տեսաուղերձում իր խոսքն այսպես սկսեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը:
«Ինչպես դուք այսօր տեսնում եք, իշխող վարչախումբն ապացուցեց իր քաղաքական բովանդակության իսպառ բացակայությունը, ապացուցեց իր զրո պատասխանատվությունը ձեր բոլորի հանդեպ, ինչպես նաև ցույց տվեց, որ որևէ բարոյական արգելքներ չկան իր գործողություններում»,- ասաց նա:
Դավիթ Շահնազարյանը մատնանշեց, որ իշխանությունները հայտարարել էին, որ երկրաշարժի տարելիցին քարոզչություն չեն իրականացնելու:
«Այդ մասին չէ՞ին մտածում, երբ մի անձի քմահաճույքով մեզ փաթաթում էին նման ընտրություններ: Վախենում են ճշմարիտ ամեն խոսքից»,- ասաց նա:
Շահնազարյանը դիմեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Ոստիկանության պետին: «Ձեզ քաջ հայտնի է, որ իշխող վարչախմբի պարագլուխը՝ ձեր անմիջական ղեկավարը, ծրագրել է առաջիկա օրերին տեղերում սկսել քաոսային իրավիճակներ: Իր գործողություններով, ձեզ օգտագործելով՝ նա արդեն ծանր հարված է հասցրել ընտրությունների լեգիտիմությանը: Ես արդեն ասել եմ, որ ՀՀ-ում իրավապահ մարմիններ գոյություն չունեն, դրանք պատժիչ մարմիններ են: Պարոնա՛յք, ես հիմա ձեզ առաջին հերթին դիմում եմ որպես սպաների, երեք օրով դարձե՛ք իրավապահ մարմիններ, հիշե՛ք սպայի պատվի մասին և ամեն ինչ արե՛ք, որ դադարեցնեք պարագլխի կողմից կազմակերպված այդ գործողությունները: Ճիշտ հրահանգավորում արե՛ք ձեր բոլոր սպաներին, ձեր ողջ գործակալական ցանցին:
Ես համարում եմ, որ նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են, մի՛ խորացրեք ձեր մեղքերը: Երեք օր հետո կարող եք անել ամեն ինչ՝ ձերբակալություններն ու կալանավորումները, որևէ խնդիր չկա: Երեք օր եղե՛ք սպա»,- ասաց նա:
Դիմելով քաղաքացիներին՝ նա նշեց, որ այսօր չափազանց դժվար ընտրության առաջ են կանգնած, խնդրեց, որ դեկտեմբերի 9-ին 30 րոպե հատկացնեն մեր պետականությանը, Արցախի պետականությանը և գնան քվեարկելու:
«Գոյություն ունի սև գույն, գոյություն ունի չարիք, արանքի գորշը ընդամենը ձեր կորցրած ձայներն են: Քվեախցիկում քվեաթերթիկ վերցնելուց առաջ, խնդրում եմ, մի պահ մտածե՛ք, մի՛ տրվեք այսօրվա էյֆորիային, ինչպես Թումանյանն է ասել՝ ամբոխը ժողովրդի հակառակորդն է,- ասաց նա՝ ապա հավելեց, որ ինքը Նիկոլին տալու Հայաստան չունի, Արցախ չունի, «իսկ դու ունե՞ս,- տո՛ւր այդ հարցը քեզ, հետո նոր քվեարկի՛ր»:
Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=sWiSRydUQOc]Tert.am[/url]-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10848 դիտում
19:18 02-10-2016
«Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են, հետո դու հաղթում ես»․ Մահաթմա Գանդի
Այս բաժնից
589 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
535 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
619 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար