Սաուդյան Արաբիան սպառնացել է Կատարին՝ ռուսական C-400-ներ գնելու դեպքում
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը շատ կոշտ քննադատության է ենթարկել Մոսկվայի և Դոհայի միջև C-400 զենիթա-հրթիռային համալիրների հավանական գործարքը:
Միապետը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որտեղ կոչ է արել ֆրանսիական ղեկավարին առավելագույն ճնշում գործադրել Կատարի վրա, որպեսզի կանխվի այդ գործարքը:
Սաուդյան թագավորի ուղերձում ընդգծված է, որ Էր-Ռիյադը պատրաստ է ռազմական գործողություն իրականացնել Կատարի դեմ, եթե վերջինս այնուամենայնիվ ձեռք բերի ռուսական հակաօդային պաշտպանության համալիրները:
«Նման իրավիճակում թագավորությունը պատրաստ է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ պաշտպանողական համակարգերի չեզոքացման համար, այդ թվում՝ ռազմական գործողության միջոցով», նշված է ուղերձում:
Նշենք, որ Կատարի ու Ռուսաստանի միջև բանակցությունները արդեն մոտ են ավարտին, իսկ մոտ ժամանակներս ռուսական С-400-ները կհայտնվեն Սաուդյան Արաբիային հարևան մեկ այլ երկրում՝ Թուրքիայում: