211652_close_icon
views-count4348 դիտում article-date 23:10 04-06-2018

Դեսպան Սամվել Մկրտչյանի և Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հանդիպումը

Հունիսի 1-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: Դեսպան Մկրտչյանը, շնորհավորելով Նաբիհ Բըրիին այդ պաշտոնում մայիսի 23-ին վերընտրվելու կապակցությամբ, վերջինիս մաղթեց բեղմնավոր գործունեություն իր կարևոր առաքելության մեջ: Լիբանանի Ազգային ժողովի նախագահին փոխանցվեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը: Կայացած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Լիբանանի օրենսդիր մարմինների համագործակցության խնդիրներին՝ կարևորելով միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը: Սամվել Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումները, նոր կառավարության քայլերը՝ ուղղված երկրում ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը: Լիբանանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին ներկայացրեց մայիսի 6-ին Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում անդրադառնալ խորհրդարանական մակարդակով փոխայցելությունների կազմակերպմանը:

Նմանատիպ նյութեր