Նիկոլ Փաշինյանը հանդիում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ
Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանյան քաղաքական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր:
Նաբիհ Բըրին անդրադարձել է նաև Լիբանանի կառավարության ձևավորման գործընթացին:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/10/20/1108092/]Ավելի վաղ[/url] տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը: