211652_close_icon
views-count4170 դիտում article-date 12:47 07-06-2018

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող է նշանակելու

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի որոշմամբ նշանակվելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: ԵԽԽՎ ինտերնետային կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ զեկուցողի նշանակումը տեղի է ունենալու ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում՝ հունիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում: Զեկուցողի թեկնածությունները որոշվելու են ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների կոմիտեի նիստում: Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկույց պատրաստելու նախաձեռնության և այդ հարցով զեկուցողի նշանակման վերաբերյալ երկու ամիս առաջ ելույթ են ունեցել 24 պատգամավոր, որոնց խումբը գլխավորել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Պիտեր Օմցիխտը: Ելույթ ունեցած խորհրդարանականները նշել են, որ մերժվել է 2013 թ. գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը: Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող նշանակելու նախաձեռնության հեղինակները նշել են նաև, որ այսօր էլ Ադրբեջանում կա քաղբանտարկյալների խնդիր:

Նմանատիպ նյութեր