4291 դիտում
10:58 08-06-2018
Պուտինը ձգտում է Թրամփի հետ հանդիպել ամռանը, Վիեննայում․ The Wall Street Journal
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցին խնդրել է՝ այս ամառ Վիեննայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմանի գագաթնաժողով կազմակերպել։ Այս մասին հաղորդում է [url=https://www.wsj.com/articles/vladimir-putin-asks-austrian-leader-to-set-up-summit-with-donald-trump-1528405959]The Wall Street Journal[/url] պարբերականը։
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ իր խնդրանքը Պուտինը հնչեցրել է հունիսի 5-ին Վիեննա պաշտոնական այցի ժամանակ։ Սեբաստյան Կուրցը խոստացել է հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ դիմել ԱՄՆ նախագահին։
Երկու երկրների հանդիպման նպատակը կարող է դառնալ «ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը Սիրիայի, Ուկրաինայի և մի շարք այլ հարցերի շուրջ»։
Ակնկալվում է, որ Ավստրիայի կանցլերը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը կքննարկի Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելի հետ, հունիսի 13-ին Բեռլին այցի ժամանակ։
Նմանատիպ նյութեր
3137 դիտում
11:13 08-03-2017
Բարաք Օբամային բարկացրել են Դոնալդ Թրամփի մեղադրանքները. The Wall Street Journal
1309 դիտում
19:53 25-04-2015
The Wall Street Journal. Բունդեստագում Գերմանիան մոտ է հայերի հետ տեղի ունեցածը Ցեղասպանություն կոչելուն
991 դիտում
13:53 18-05-2015
Ուկրաինայի համար հեշտ չէ խզել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ. The Wall Street Journal
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»