Բարաք Օբամային բարկացրել են Դոնալդ Թրամփի մեղադրանքները. The Wall Street Journal
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման բարկացել է՝ իմանալով, որ իր հասցեին գործող նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրանքներ է ուղղել՝ թե Օբաման կազմակերպել է «Թրամփ Թաուեր»-ում հեռախոսազրույցների գաղտնալսում, գրում է The Wall Street Journal թերթը։
Թերթին աղբյուրը հայտնել է, որ Օբաման Թրամփի հայտարարությունները համարել է ամենավերջին վիրավորանք, սակայն չի պատրաստվում հրապարակայնորեն պատասխանել նոր նախագահի ամեն մի «հարձակմանը»։
Մարտի 5-ին մեղադրանքները պարզաբանելու կամ հերքելու համար Թրամփին էր դիմել ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմին։ Նույն օրը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Դևին Նունիեսը հայտարարել էր, որ հետաքննելու է կառավարության կողմից նախագահի թեկնածուների հավանական գաղտնալսումների հարցով։