3627 դիտում
16:26 08-06-2018
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը Սինգապուր կժամանի հունիսի 10-ին. Yonhap
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը կիրակի օրը՝ հունիսի 10-ին, կժամանի Սինգապուր՝ մասնակցելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպմանը: Այդ մասին հունիսի 8-ին հայտնել է [url=http://english.yonhapnews.co.kr/news/2018/06/08/0200000000AEN20180608010300320.html]Yonhap[/url] գործակալությունը:
CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրների, հայտնել է, որ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի արաջնորդների բանակցությունները, իրադարձությունների դրական զարգացման դեպքում, կարող են տևել երկու օր: Սպիտակ տանը չեն մեկնաբանել հեռուստաալիքի տեղեկատվությունը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը կդառնա «գործընթաց», որը տեղի կունենա ոչ մեկ հանդպման ընթացքում: Մինչ այդ ամերիկյան վարչակազմի աղբյուրները, որոնք ծանոթ են երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման պլաններին, հայտնել են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում սպասվող իրենց հանդիպման ընթացքում հայտարարի Փհենյանի միջուկային զինաթափման իր հանձնառության մասին:
Սպիտակ տունը հայտնել է, որ Սինգապուրում ԱՄՆ-Հյուսիսայի Կորեա գագաթնաժողովը կսկսվի հունիսի 12-ին տեղական ժամանակով ժամը 9-ին (Երևանի ժամանակով՝ 5-ին) սինգապուրյան Սենտոսա կղզու Capella հյուրանոցում։
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
14:36 25-01-2019
Թրամփը և Կիմ Չեն Ունը կհանդիպեն առաջիկա 60 օրվա ընթացքում. Մ. Փոմպեո
1218 դիտում
11:50 03-12-2014
Հյուսիսային Կորեայի բնակիչներին արգելվել է երեխաներին կոչել իրենց առաջնորդ Կիմ Չեն Ինի անունով
1972 դիտում
16:26 23-05-2015
Անհետացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հարազատ եղբայրը, ԶԼՄ-ներ
Այս բաժնից
967 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
613 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
640 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին