102386 դիտում
21:52 09-06-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բաժնի պետերի փոխատեղումներ են տեղի ունեցել Լոռու մարզում
Այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով, Էրիկ Շարմազանովը իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետի պաշտոնից՝ անցնելով ոստիկանության կադրերի տրամադրության տակ:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Վազգեն Թորոսյանը նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Տաշիրի բաժնի պետի պաշտոնից:
Վ. Օսպիյանի մեկ այլ հրամանով, Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Տարոնի բաժնի պետ:
Վ. Օսպիյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնից:
Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:
Ավելի վաղ Վ. Օսպիյանի հրամանով Արթուր Շմավոնյանը ազատվել էր ոստիկանության Սպիտակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ:
Նմանատիպ նյութեր
71218 դիտում
10:38 22-08-2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից