38820 դիտում
15:43 20-02-2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել. Գեղարքունիքի մարզի ոստիկանապետը պաշտոնանկ է եղել, փոխարենը նշանակվել է Լոռու մարզի ոստիկանապետը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ։
Նմանատիպ նյութեր
99814 դիտում
15:19 29-05-2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ճանապարհային ոստիկանությունում կադրային նշանակումներ են եղել