211652_close_icon

Ամերիկյան դատարանը թույլատրել է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Մանաֆորթի կալանավորումը

views-count5977 դիտում article-date 20:53 15-06-2018
ԱՄՆ-ում դատարանը թույլատրել է կալանավորել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական տաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտելու հարցով դատական գործի դատախազները մեղադրել են Մանաֆորթին՝ ականատեսների վրա ճնշում գործադրելու մեջ։ Հերթական դատալսումը նշանակվել է այս տարվա սեպտեմբերին։

Նմանատիպ նյութեր